Կոտայքի մարզում BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել
Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած բժիշկները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Կարծիքներ