ԱՄՆ-ը Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճն անվանել է Պուտինի «հրաժեշտի նվերը» Մերկելին
Ամերիկացի հրապարակախոս Թոմ Ռոգանը Մոսկվային մեղադրել է Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճ հրահրելու մեջ: Լրագրողը դա անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «հրաժեշտի նվեր» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, գրում է Washington Examiner-ը:
Լրագրողի խոսքով ՝ Ռուսաստանը պատժել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «էներգետիկ շանտաժի քաղաքականության» համար և աշխարհին ցույց տվել Վաշինգտոնի թուլությունը:
Ռոգանը «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության ընթացքում Մերկելի ակտիվ աջակցությունը որակել է որպես «թուլություն, որը Ռուսաստանը գնահատում է»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ վերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ աջակցել էր «Հյուսիսային հոսք -2» ռուսական գազատարի նախագծին: Նրա խոսքով, Եվրամիության նպատակն է, որ Ուկրաինան մնա որպես տարանցիկ երկիր Ռուսաստանից Արևմուտք փոխադրվող գազի համար: Մերկելն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ Գերմանիան մտադիր է երաշխավորել այս նպատակի իրականացումը մինչև 2024 թվականը:
Կարծիքներ