Կեղծ ալիբին՝ հիշողության պարզունակ սխալների հետևանք

Կեղծ ալիբին՝ հիշողության պարզունակ սխալների հետևանք

Մելբուռնի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ երբեմն մարդկային հիշողությանը բնորոշ սխալները կարող են կեղծ ալիբիների պատճառ հանդիսանալ: Այս մասին գրել է Planet Today-ը:

Երբ անձը հետաքննությանը կեղծ տեղեկատվություն է տրամադրում, այն սովորաբար դիտվում է որպես մեղքի նշան: Բայց, ինչպես ցույց է տրվել ավստրալացի հետազոտողների կողմից, հիսուն կամավորների մասնակցությամբ անցկացված փորձը, կեղծ ալիբին կարելի է բացատրել հիշողության պարզունակ սխալներով:

Մեկ ամսվա ընթացքում փորձի մասնակիցները ստիպված են եղել արձանագրել իրենց գտնվելու վայրը` օգտագործելով հեռախոսի համար հատուկ հավելված: 

Փորձի յոթ օրվա ընթացքում մարդիկ հայտնել են, թե ուր են այցելել, եւ յուրաքանչյուր դեպքում նշել են սեփական խոսքերի նկատմամբ վստահության մակարդակը: Կամավորներին տրվել է ընտրություն, թե որտեղ են նրանք գտնվել այս կամ այն ​​պահին՝ ցույց տալով չորս հավանական կետեր քարտեզի վրա: Համեմատելով մարդկանց վկայությունները հավելվածի տեղեկատվության հետ՝ գիտնականները պարզել են, որ կամավորները սխալվել են դեպքերի 36 տոկոսում:

«Սխալներ եղել են նույնիսկ այն ժամանակ, երբ կամավորները շատ մեծ վստահություն են ունեցել իրենց վկայությունների ճշմարտացիության մեջ: Սա նշանակում է, որ մարդկային հիշողության մեջ սխալները կարող են լինել կեղծ ալիբիի պատճառ՝ առանց չարամիտ դիտավորության», - նշել են նախագծի մասնագետները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում