Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծը
ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը կիրականացնի «Մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» խորագրով նախագիծը:
Կենտրոնը նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ:
Նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 30-ին ԳԱԿ պատկերասրահում՝ վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։
Նախագիծը կշարունակվի մինչև հունիսի 15-ը:
Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով Վրաստանից և Իրանից ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ, հանդիպումներ կունենան Հայաստանում: ԳԱԿ-ն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին։
Տիկնիկագործություն, պար, վիզուալ արվեստ, գեղագրություն, պատմասացություն․ նախագծի ընդգրկումը լայն է և հետաքրքիր։ Այն դառնալու է մշակութային խաչմերուկ երեք երկրների արվեստագետների և արվեստասերների համար։
Նախագիծը կնպաստի հարևան երկրների միջև միջմշակութային կապերի ամրապնդմանն ու ստեղծմանը՝ ընդգծելով ազգային մշակութային ավանդույթների նմանություններն ու տարբերությունները: Ուսումնաճանաչողական և ստեղծագործական անախագիծը նաև հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար ծանոթանալու արտերկրի արվեստագետների արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:
Ծրագրի շրջանակում կանցկացվեն հետևյալ աշխատարանները․
• Ֆիզիկական թատրոն (Երևան, Գյումրի, Վանաձոր)
Դասընթացավար՝ Էլնազ Շեշգելանի (արտիստ, տիկնիկավար, պարող),
• Տիկնիկագործություն (Երևան, Գյումրի, Վանաձոր)
Դասընթացավար՝ Թորֆե Էխլասի (տիկնիկագործ),
• Ցիանոտիպ տեխնիկա (Երևան, Գյումրի, Վանաձոր)
Զահրա Յազդանի Նիա (վիզուալ արտիստ),
• Ազգային պարեր (Երևան, Գյումրի, Դիլիջան)
Գիորգի Մետրևելի (խորեոգրաֆ),
• Գեղագրություն (Երևան, Գյումրի, Դիլիջան)
Գիորգի Սիսաուրի (գեղագիր, նկարիչ):
Կարծիքներ