Սուդանի բանակը և հատուկ ջոկատայինները հինգ օրով երկարաձգել են զինադադարը
Սուդանի բանակը և արագ արձագանքման ուժերը (հատուկ ուժեր) հումանիտար զինադադարը երկարացրել են ևս հինգ օրով։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը։
«Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները ողջունում են Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի համաձայնությունը՝ երկարաձգելու հրադադարը, որը նրանք ստորագրել են 2023 թվականի մայիսի 20-ին»,- թվիթերում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան։
Կարծիքներ