Խորհուրդն առայժմ իրավազոր է և կարող է նիստ գումարել․ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ԺՊ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարականի 11 դիմումները խորհրդի իշխանական անդամների մեծ մասը վարչապետին է ներկայացրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին ասաց ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մալխասյան։
«Խորհրդին 11 անդամների հրաժարականների մասին նամակով տեղեկացրել է ԿԳՄՍՆ խորհրդականը։ Խորհուրդն առայժմ իրավազոր է և կարող է նիստ գումարել»,- նշեց նա։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով ՝ իշխանությունները չեն կողմնորոշվում ռեկտորի ընտրության հարցում և խորհուրդը նպատակաուղղված լուծարման են տանում։ Դրա հետևանքով, ըստ Ափոյանի, մինչ 2 տարի համալսարանը ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը, հետզհետե ավելի են խաթարվում բուհ-ի կառավարման աշխատանքները։
«Կառավարությունը երկու տարի շարունակ քարկոծել է համալսարանին, հիմա էլ վերջին հենասյուներն է քանդում։ Համալսարանում արդեն երկու տարի է՝ խառնաշփոթ իրավիճակ է․ համալսարանը չունի ռեկտոր, ֆինանսական հաշվետություն չի տվել հոգաբարձուների խորհրդին։ Նոր օրենքի նախագիծ է փոխվում, համալսարանը չգիտի, թե այդ օրենքն իր վրա ինչպես է կիրառվելու։ Սրանք հարցեր են, որոնց համալսարանը պետք է պատասխանի, որպեսզի իր ճկուն դիրքը գրավի։ Բայց այսօր համալսարանը ղեկավարություն չունի։ Համալսարանը լճանում է հիմա, ապակենտրոն ղեկավարում է իրականացվում»,- ասաց Ափոյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի՝ հոգաբարձուների խորհրդի նիստը, որում ներառված էր նաև ռեկտորի ընտրության հարցը, տապալվեց, քանի որ ներկա էին միայն համալսարական անդամները։ Մամուլն այն ժամանակ արդեն գրում է, որ նպատակը ռեկտորի ընտրությունը խափանելն է։
Դավիթ Ափոյանի կարծիքով՝ պատահակն չէ, որ հիմա էլ անդամները միասին հրաժարականի դիմումներ են ներկայացնում։
«Իրենք մի քանի նիստի արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել, չեն եկել, իսկ այսօր կազմակերպված բոլորը դիմում են ներկայացնում։ Սա կազմակերպված ներկայացում է։ Մարդիկ չեն գիտակցում համալսարանի կարևորությունը, և թե իրենց դուրս գալով, ինչ վնաս կարող են հասցնել համալսարանին»,- նշեց Ափոյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ապրիլի 11-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ՝ առանց որևէ հիմնավորման, անդամակցությունից հրաժարվելու դիմում են ներկայացրել։
Նշենք, որ իշխանական թևից ներկայացված անդամներից ոչ բոլորն էլ հրաժարականի դիմումներ ներկայացրել։ Դիմումներ չեն գրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը,
Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը,
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյանը։
32 հոգուց կազմված՝ հոգաբարձուների խորհուրդը կարող է լուծարվել, եթե խորհրդի անդամների կեսից ավելիի՝ 17-ի լիազորութունները դադարեն։ Այսպիսով խորհուրհը դեռ իրավազոր է նիստ գումարելու։
Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում. Չի՛ կարելի Մայր բուհն այսպես քանդել, չի՛ կարելի. Խաչիկ Աբաջյան
Կարծիքներ