ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ է. առկա փոփոխությունները բավարար չեն. Խուդաթյան

ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ է. առկա փոփոխությունները բավարար չեն. Խուդաթյան

«ՀԷՑ-ի կառավարիչը չի փոխվել, նա ժամանակավոր կառավարիչ է, և եթե տեսնենք ժամանակավոր կառավարչի կողմից հրապարակումները, կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, ու քանի որ այդ խնդիրներին դատաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտություն կա, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց»:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որ կային պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն կան նաև նախնական արդյունքներ»,- նշել է նա ու հավելել, որ ժամանակավոր կառավարիչը՝ Ռոմանոս Պետրոսյանը, դիմել է համապատասխան մարմիններին:

Ճշտող հարցին ի պատասխան՝ արդյոք շարունակո՞ւմ է օրակարգում մնալ ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, արդյոք բավարա՞ր են արվող փոփոխությունները, ՏԿԵ նախարարը նշել է՝ փոփոխությունները իրենց չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր կմեկնաբանեն հարցը:

Անդրադառնալով «Վեոլիա ջրի» աշխատանքին, որից ևս մեծաթիվ դժգոհություններ կան, Խուդաթյանը նշել է, որ այդ ընկերության ենթակառուցվածքները պետական ենթակառուցվածքներ են, և «Վեոլիա ջուրը» ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող ընկերություն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում