Ալեքսանդր Կոչուբաևն ազատ կարձակվի. ՀՀ գլխավոր դատախազը որոշել է փոխել նրա խափանման միջոցը

Ալեքսանդր Կոչուբաևն ազատ կարձակվի. ՀՀ գլխավոր դատախազը որոշել է փոխել նրա խափանման միջոցը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ 

«Դատախազը, քննարկելով քրեական վարույթով մեղադրյալ Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված՝ Ա. Կոչուբաևի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով միջնորդությանը կից Ա. Կոչուբաևի կնոջ վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոշել է Ա. Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը»,- գրել է Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում