Անհետ կորած զինվորների և ռազմագերիների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու և ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ծնողների մի մասը մուտք գործեց կառավարության շենք, սակայն դեռ հայտնի չէ շենք մուտք գործելու նպատակը:
Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Կարծիքներ