3-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնել․ որոնողական աշխատանքները շարունակվում են
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության 100 և Փրկարար ծառայության 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում են 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։


Կարծիքներ