Արարատի մարզի գյուղերից մեկից անհետացած ու շուրջ 4 ամիս որոնվող կինը հայտնաբերվել է Երևանում
Որպես անհետ կորած որոնվող 36-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է:
Հունիսի 30-ին հաղորդվել էր 1989 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին նա Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում հայտնաբերվել և ներկայացվել է մարզային վարչություն, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նա դուրս է եկել Արարատի մարզի Գետափնյա բնակավայրի 8-րդ փողոցի տներից մեկից և այլևս չի վերադարձել:


Կարծիքներ