Վանաձոր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի 3-րդ մաս կոչվող թաղամասի մոտակայքում գտնվող տներից մեկում։
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։16-ին, մարվել՝ 15։23-ին։ Ննջարանում (մոտ 20 քմ) այրվել են 2 պատուհան, գույքը և առաստաղի փայտե երեսպատումը՝ մոտ 20 քմ։
Կարծիքներ