Հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը

Հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը

Ինչպես և կանխատեսվել էր այսօր օրվա երկրորդ կեսից սկսած հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Այդ մասին նշված է շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ մասնավորապես ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք շարունակվում է։

Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով։

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում