Նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հանրապետությունում ներկայումս կիրառվող կրթության բովանդակային չափորոշիչները հնարավորություն չեն տալիս ապահովել հավասար կրթամակարդակ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի համար: Այն չի նպաստում նաեւ ուսուցիչների եկամուտների հավասարաչափ բաշխմանը: Վերջին ուսումնասիրություններով՝ Հայաստանի 38690 ուսուցիչների 10 տոկոսը կազմող աղքատների մեծամասնությունն ապրում է գյուղական բնակավայրերում: Այս երեւույթն իր ազդեցությունն է թողնում նաեւ ուսումնառության վրա, եւ գյուղական վայրերում այն զիջում է քաղաքային վայրերի մակարդակին: Օրինակ՝ 12-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին արդյունքը քաղաքներում 14.3 տոկոս է, այն դեպքում, երբ սահմանամերձ եւ հեռավոր գյուղական վայրերում համապատասխանաբար 12.1 տոկոս եւ 11.9 տոկոս է, եւ այդ ցուցանիշները տարեցտարի նույն համամասնությամբ վատանում են:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակած եւ հանրային քննարկման ներկայացված Հանրակրթության պետական չափորոշիչներով նախատեսվում է նաեւ վերոհիշյալ խնդրի լուծումը: Սակայն երկրում հիմնական խնդիրը մնում է կրթության գործընթացի բովանդակային փոփոխությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում