Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Նոր նախագծով առաջարկվում է կենդանիների համարակալմանը զուգահեռ վերջիններիս համար ստեղծել նաեւ անձնագիր, որպեսզի «Գնումների մասին» օրենքի հետ հակասություններ չառաջանան:
Նախագծով առաջարկվում է խոշոր եղջերավոր կենդանիների համար ներդնել անձնագիր, որը կհատկացվի անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվելու են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալներ, անասնաբուժական միջոցառումների անվանումները եւ դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվություն՝ ամիս, ամսաթիվ, տարեթիվ։ Նախագծով կկատարելագործվի ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացը, ինչպես նաեւ կխթանվի նրանց մսատու եւ կաթնատու ուղղությունների զարգացումը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Կարծիքներ