Նավալնիի ձերբակալումից հետո նրա ազատ արձակումն են պահանջում Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին  ձերբակալումը գրավել է ամբողջ աշխարհի մամուլի ուշադրությունը: Ընդ որում, միջազգային մամուլում ոչ միայն  հայտնում են ծավալվող զարգացումների մասին, այլև փոխանցում միջազգային կառույցների, ազդեցիկ պետությունների արձագանքը ձերբակալությանը:

Նրան ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեկ՝ Գերմանիայից վերադառնալուն պես , անմիջապես օդանավակայանի անձնագրային հսկիչ կետից:

Նավալնիի խափանման միջոց կալանավորման հարցը կորոշի դատարանում: Մինչ այդ, նա կմնա անազատության մեջ:

Նավալնին Բեռլինից վերադարձել է Մոսկվա՝ Գերմանիայում երկարատև բուժում ստանալուց հետո: Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով ՝ Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանից:  Վայրէջքն ի սկզբանե նախատեսված է եղել «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, նավալնիի աջակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սակայն վայրէջքի գոտու հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռն իջել է «Շերեմետևո»-ում:

ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հայտնել են, որ Նավալնին խախտել է «Իվ Ռոշեր»-ի գործով պայմանական պատժի կրման կանոնները՝  չգրանցվելով ռուսական տեսչությունում գերմանական կլինիկայից դուրս գրվելուց հետո: Ծառայությունը պահանջ է ներկայացրել վերացնել նրա նկատմամբ պայմանական ազատազրկման որոշումը՝ այն փոխարինելով 3,5 տարվա դատապարտման՝ քրեակատարողական հիմնարկում: Այս նպատակով արդեն իսկ դատական նիստի օր է որոշվել, այն կկայանա հունվարի 29-ին: Մինչ այդ, Նավալնիի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզում էր հայտարարվել:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել «անհապաղ և առանց որևէ պայմանի» ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ջեք Սալիվանը, ում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նույնպես կոչ է արել արագ կազմակերպել Նավալնիի ազատ արձակումը:  Սալիվանն իր թվիթերյան էջում նշել է, որ բացի այդ,  նրա նկատմամբ մահափորձ կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ևս, անընդունելի անվանելով Նավալնիի ձերբակալումը,  ռուսական իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:

Համատեղ հայտարարության մեջ Նավալնիի ազատ արձակման կոչ են արել նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարները՝ նշելով, որ եթե Նավալնիին ազատ չարձակեն, կքննարկվի  ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը։ բալթյան երկրները սպառնացել են, որ Եվրամիությունը կսկսի զբաղվել Նավալնիի  անազատության գործով:

Ավստրիայի ԱԳ նախարարը ձերբակալության կապակցությամբ արտահայտել է խոր անհանգստություն և կոչ արել Նավալնիի կյանքի նկատմամբ ոտնձգությունների հետ կապված լիարժեք ու թափանցիկ հետաքննություն անցկացնել։

Ընդդիմադիր գործչի ազատ արձակման մտահոգությամբ առանձին հայտարարությամբ են հանդես եկել Դանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ևս: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է անհապաղ արձագանքել Նավալնիի ձերբակալությանը, իսկ ՌԴ  իշխանություններին դիմելով նշել, որ խնդրում է ազատ արձակել վերջինիս:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Նավալնիին թունավորել էին «Նովիչոկ» խմբի քիմիական նյարդապարալիզացնող նյութով: Նման եզրակացության են եկել գերմանական կլինիկայի մասնագետները երկար ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո: Արդյունքները երկու անգամ հաստատվել են  Ֆրանսիայի եւ Շվեդիայի անկախ լաբորատորիաների կողմից:

Նա երկարատեւ բուժում էր ստանում Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, ուր տեղափոխվել էր անգիտակից վիճակում, կոմայի մեջ:

Գերմանիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ միջազգային այլ կառույցներ ու տասնյակ երկրներ մեղադրում էին Ռուսաստանի Դաշնությանն ու բացատրություններ պահանջում, քննարկվում էր Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ ու պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ հիշյալ թունանյութը պետական թույլտվությամբ կիրառում են միայն ռուսական հատուկ ծառայությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում