Արարատ Միրզոյանը Կապանում ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները

Արարատ Միրզոյանը Կապանում ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Կապանում դեսպանաժողովի աշխատանքները շարունակվել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումով։

 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված համաձայնություններին։

 

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։

 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգի շարունակական կյանքի կոչումը և ՀՀ քաղաքացիների համար կայուն, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրի ապահովումը հանդիսանում են ՀՀ Կառավարության, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության առաջնային նպատակ։

 

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռվող հնարավորություններին, միջազգային կապուղիների ընդլայնվող զանցին ՀՀ արդյունավետ ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերին և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքներին։

 

Անդրադառնալով արձանագրված հաջողություններին՝ մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում նաև՝ ռազմավարական գործընկերությունների հետագա զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում