Բլոգեր «Թու-թու-թու Lավա»-ի BMW X5-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Օգոստոսի 22-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Բագրատունյաց պողոտայից ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել հանրությանը հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան:
Նա հայտնի է «Թու-թու-թու Լավա» մականվամբ։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե ինչի համար է ավտոմեքենան տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։
Կարծիքներ