2025-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են՝ եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:
Չնայած սրան՝ Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025 թ․՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպք։
ՀԻՇԵՑՈՒՄ
Մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝
կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս.
օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր.
օգտագործել հակամիջատային ցանցեր:
Կարծիքներ