Եվս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում. վարչապետը լուսանկար է հրապարակել «Ֆեստիվառից»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արտաշատում տեղի ունեցած «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնին և գրել.
«Եվս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։
Իսկ թե ինչ է սպասվում առջևում՝ կարդացեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ»։
Գրառմանը կից՝ վարչապետը լուսանկար է հրապարակել:
«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն է եղել: Օգոստոսի 24-ին կայացած համրեգին մասնակցել է ավելի քան 20 հազար հանդիսատես:
Կարծիքներ