Հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ ջերմաաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ ջերմաաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Oգոստոսի 23-28–ը Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/։ Օգոստոսի 25- 28-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում