Ադրբեջանը կշարունակի ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգի և կարգավորման ջանքերը․ Ալիևը՝ Բրիտանիայի պետնախարարին

Ադրբեջանը կշարունակի ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգի և կարգավորման ջանքերը․ Ալիևը՝ Բրիտանիայի պետնախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութիին։ 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Դաութին շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։

Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի ոլորտում ձեռք բերված արդյունքների կարևորությանը։

Իլհամ Ալիևը իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում