Արթուր Աբրահամը՝ Բեռլինի հանրահավաքին
Սեպտեմբերի 30-ին, Բեռլինում` Բունդերսթագի դիմաց, տեղի ունեցավ Գերմանիայում բնակվող հայերի խաղաղ ցույցը. հանուն խաղաղության կոչերով: Ներկա էին բարձրաստիճան այրեր, հոգևորականներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Գերմանիայի բոլոր անկյուններում ապրող մեծաթիվ հայեր: Խաղաղ ցույցին մասնակցում էին նաև ռուսներ, ֆրանսիացիներ, հույներ, սիրիացիներ, կային անգամ տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` քրդեր, եզդիներ և այլն: Խաղաղ ցույցի ժամանակ ներկայացվեց բաց նամակ ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` պահանջով, դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամաբ Ադրբեջանի ռազմական սադրանքներն ու ագրեսիան:
Կարծիքներ