Պատերազմի սկզբից ի վեր 6702 ուկրաինացի խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

Պատերազմի սկզբից ի վեր 6702 ուկրաինացի խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

 Փետրվարի 24-ից դեկտեմբերի 4-ը Ուկրաինայում սպանվել է 6702 խաղաղ բնակիչ. սրանք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալները։
 
Վիրավորվել է, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, 10479 խաղաղ բնակիչ։ Զոհվածների թվում՝ 424 երեխա, վիրավորների թվում՝ 775 երեխա։
 
Նոյեմբերին, ՄԱԿ-ի տվյալներով, ուկրաինացի 162 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 11 երեխա, 526-ը՝ վիրավորվել (այդ թվում՝ 32 երեխա)։
 
Ուկրաինայի իշխանությունների և բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նոյեմբերին 134 խաղաղ բնակիչ է զոհվել, 446-ը՝ վիրավորվել։
 
Մահվան և վնասվածքների պատճառը դեպքերի ճնշող մեծամասնությունում հրետակոծությունն ու ռմբակոծությունն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում