Ցանկանու՞մ է թույլ տալ, որ նոր Հիտլերներ հայտնվեն. Տաթևիկ Հայրապետյան

Ցանկանու՞մ է թույլ տալ, որ նոր Հիտլերներ հայտնվեն. Տաթևիկ Հայրապետյան

Երեկ ԵԽԽՎ-ում առցանց ձևաչափով քննարկվեց Արցախում տիրող իրավիճակը, համառոտ ներկայացնեմ ելույթիս ժամանակ հնչեցրած հիմնական կետերը՝

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

Ադրբեջանցի գործընկերները իրենց ելույթներում ակնհայտ խոստովանեցին, որ հենց Ադրբեջանն է սկսել հարձակումը Լեռնային Ղարբաբաղի ուղղությամբ: Այո, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Ալիևն ինքը խոստովանում է, որ նպատակ ունի ազատել տարածքները հայերից: Ադրբեջանական կողմը փորձում է մեղքը բարդել հայկական իշխանությունների վրա: Բայց, նայեք և տեսեք, թե ինչպես էր ձեր բռնապետը հերոսացնում քնած հային կացնահարած մարդասպան ադրբեջանցուն: Ձեզ համար հերոսությունը քնած հային կացնահարելն է:

Ադրբեջանական ագրեսիան ակնհայտ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, որը Սիրիայից և այլ տեղերից ահաբեկիչներ է տեղափոխում Հարավային Կովկաս՝ կռվելու Արցախի խաղաղ բնակչության դեմ:

21-րդ դարում Եվրոպան և Եվրոպայի Խորհուրդը իրեն պարզ հարց պետք է տա՝ ցանկանու՞մ է թույլ տալ, որ նոր Հիտլերներ հայտնվեն, եթե ոչ, ապա պետք է կանգնեցնի Էրդողանին, ցանկանու՞մ է թույլ տալ հայերի նոր ցեղասպանություն, ինչպիսին եղել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում, եթե ոչ, ապա պետք է կանգնեցնի Ալիևին և Էրդողանին, ցանկանու՞մ է թույլ տալ, որ Հարավային Կովկասը դառնա ահաբեկիչների տեղակայման մի նոր գոտի, եթե ոչ ապա պետք է կանգնեցնի այս հումանիտար աղետը: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում, վաղվա անկայունությունն է Եվրոպայում:

Շնորհակալություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում