Արսեն Թորոսյանը և Հովհաննես Հարությունյանը հանդիպել են Գյումրու բժշկական հանրության ներկայացուցիչների հետ

Արսեն Թորոսյանը և Հովհաննես Հարությունյանը հանդիպել են Գյումրու բժշկական հանրության ներկայացուցիչների հետ

ՔՊ վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյան հանդիպել են քաղաքի բժշկական հանրության ներկայացուցիչների հետ։ Քննարկել են նրանց հուզող խնդիրները, ինչպես նաև ներկայացրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Խոսեցինք Գյումրի քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման մասին, ինչպիսիք են թափառող շների խնդիրը, որը շուտափույթ լուծման կարիք ունի, աղբահանությունը, ճանապարհների կառուցումը և լուսավորությունը՝ հատկապես քաղաքի կենտրոնից դուրս ընկած թաղամասերում, մանկապարտեզների պայմանները, համատիրությունների աշխատանքը, հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավումը և այլն»,- ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է Թորոսյանը։

Հիշեցնենք՝ սույն թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում է 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք եւ 7 կուսակցություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում