Անգլիայում աճուրդով վաճառվել է Վիննի Թուխի «կամուրջը»

Անգլիայում աճուրդով վաճառվել է Վիննի Թուխի «կամուրջը»

Լոնդոնի մոտակայքում գտնվող կամուրջը, որը նկարագրվել է Վիննի Թուխի մասին պատմվածքներում, Անգլիայում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 131 600 ֆունտ ստերլինգով (180 000 դոլար): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Summers Place Auctions աճուրդի տանը, որն իրականացրել է վաճառքը:

Կամուրջի նախնական գինը կազմել է 40-60 հազար ֆունտ: Այն ձեռք է բերել Ուիլյամ Սեքվիլը՝ կոմս դե լա Վարը, որը կալվածք ունի կամրջի վայրից մի քանի կմ հեռավորությամբ:

«Ուրախ եմ, որ կարողացա ձեռք բերել այդ կամուրջը: Ես հպարտությամբ կկանգնեցնեմ այն կալվածքում՝ այն վայրի կողքին, որտեղ այն սկզբնապես գտնվել է, և ես հուսով եմ, որ շատ երեխաներ կկարողանան տեսնել իրական կամուրջը, որը ոգեշնչել է ամենահայտնի խաերից մեկի ստեղծողներին, որը միչ օրս խաղում են Մեծ Բրիտանիայում և արտասահմանում»,- ասել է կոմս դե լա Վարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում