Բազմամարդ հանրահավաք Լոս Անջելեսում
Մեզ համար առաջնահերթ է Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը և պատերազմում հաղթելը՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց հանուն Արցախի հավաքվել էին ԱՄՆ տարբեր քաղաքներում բնակվող տասը հազար հայեր: «Մենք պետք է գնանք այնքան, որ հասնենք մեր գերագույն նպատակին: Հայ ժողովուրդը գիտի մեկ մարդու նման կանգնել հայ բանակի կողքին: Հերոսներ, մենք ձեր կողքին ենք»: Երիտասարդները կոչ արեցին մերժել թուրքականը, խանութները մաքրել թուրքական ապրանքներից: «Ամոթ բոլոր նրանց, որ սպառելով թուրքականը, ֆինանսավորում են հայ զինվորի մահը: Մենք պետք է կանգնենք հայրենիքի կողքին և տեր կանգնենք մեր ազատ, անկախ ու միասնական հայրենիքին»: «Հաղթելու ենք»՝ սա հավաքի գլխավոր կարգախոսն էր դարձել:
Կարծիքներ