Առողջապահության փոխնախարարը հանդիպել է մանկական հիվանդանոցային բժշկական սպասարկում իրականացնող կենտրոնների ղեկավարներին

Առողջապահության փոխնախարարը հանդիպել է մանկական հիվանդանոցային բժշկական սպասարկում իրականացնող կենտրոնների ղեկավարներին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մանկական հիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կենտրոնների ղեկավարների հետ:

Քննարկմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը, Մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը, առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:

Խոսելով մանկաբուժությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ` մասնագետներն այս համատեքստում անդրադարձել են մանկահասակ երեխաների հոսպտալացումներին, բուժման ընթացքին, մանրամասն քննարկել հետագա ամբուլատոր հսկողության կազմակերպումը, ոլորտի զարգացման հետ կապված մի շարք առանցքային խնդիրներ, նաև հետագա անելիքները:

Արտակ Ջումայանն ընդգծել է, որ նման հանդիպումները պետք է կրեն շարունակական բնույթ: Միաժամանակ, նա կարևորել է նոր ընթացակարգեր ունենալու տեսլականը` մշակելով կոնկրետ քայլեր մանկաբուժության ոլորտի զարգացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում