Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն, Միլենա Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր

Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն, Միլենա Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր

Ֆինլանդիայի Ռավանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի պատանիների և Մ-23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական ոսկե մեդալը:

23 տարեկանների առաջնության 81 կգ քաշային կարգում մեր ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 345 կգ արդյունքով (155+190) գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում:

Այսօր բրոնզե մեդալակիր է դարձել աղջիկների առաջնության 76 կգ քաշային կարգում հանդես եկած Միլենա Խաչատրյանը: Նա երկամարտում ցույց է տվել 220 կգ արդյունք (99+121):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում