Իգոր Պիկուշչակը կարող է հեռանալ «Նոայից»
Մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակը կարող է հեռանալ Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից:
Sport24-ի համաձայն՝ Պիկուշչակը կգլխավորի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող «Ակրոնը»:
37-ամյա մարզիչը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Իգոր Պիկուշչակը նաև ճանաչվել էր Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ:
Կարծիքներ