Միքայել Մինասյանը տգե՞տ է, թե միտումնավոր փաստերը խեղաթյուրող

Միքայել Մինասյանը տգե՞տ է, թե միտումնավոր փաստերը խեղաթյուրող

Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց  փաստաթուղթը, որի մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստաթուղթն ապացուցեցոր  Սերժ Սարգսյանի փեսա  Միքայել Մինասյանի տարածած  տեղեկատվությունը, որ Հայաստանը պատրաստվում է իր սուվերեն տարածքից 7 գյուղ զիջել, ինչպես նաև Ադրբեջանին  Մեղրիով միջանցք տրամադրել, բացահայտ ապատեղեկատվություն էԸնդդիմությունը հավատարիմ մնալով իր ձեռագրին՝  վախ ու տագնապ տարածեց՝ փորձելով մոլորության մեջ գցել ժողովրդին: Փաստաթղթում ոչ մի խոսք ոչ գյուղեր զիջելու, ոչ միջանցք տրամադրելու մասին չկա: Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ եկել են համաձայնության՝ ստեղծել  սահմաննների ճշգրտման հարցը քննարկող հանձնաժողովՀարկ է նշել նաև, որ փաստաթղթում հստակ ամրագրված է՝ հանձնաժողովի աշխատանքներն իրակաացվելու են բացառապես դիվանագիտական ճանապարհով: Տեղեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի առաջին կետով ամրագրված է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ուստի, ոչ Կառավարությունը, ոչ ԱԺ-ն չունեն իրավասություն փոփոխություն կատարել ՀՀ սահմաններում՝ առանց հանրաքվե անցկացնելու: Ժողովրդին հակառակը համոզող ընդդիմությունը կամ տգետ է, կամ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում:

«Ինչպես տեղեկացնում է փաստաթուղթը հրապարակած Info-Armenia Telegram-ալիք-ը՝ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն: Info-Armenia-ի տեղեկություներով՝ սա փաստաթղթի նախնական տարբերակն է, հայկական կողմ առաջարկել է փոփոխություն անել դրա մեջ։ 

Փաստաթղթի բովանդակությունը՝ ստորև.

Մենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում են հետևյալի մասին.

  1. Տարածաշրջանում խաղաղության հաստատման և  անվտանգության ապահովման գործընթացներումորոնք իրականացվում են երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և  2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հիման վրա, ստեղծվում է համատեղ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով՝ Հայաստան Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև: Այս գործընթացին  հաջորդելու է դեմարկացիաին:
  2. Ադրբեջանի և Հայաստանի  կառավարությունները մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը հանձնաժողովի շրջանակներում ստեղծելու են  ազգային պատվիրակություններ:
  3. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը ստեղծելու է  ազգային պատվիրակություն, որը  հանձնաժողովի շրջանակներում խորհրդատվական աշխատանքներ կիրագործի:
  4. Պատվիրակությունները ղեկավարելու են Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի ազգային օրենսդրություններին համապատասխան լիազոր մարմինները:
  5. Հանձնաժողովը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը կանցկացնի իր առաջին նիստըկձևավորվի հիմնական ուղղություններն ու աշխատանքի հերթականությունըկհաստատեն փորձագիտական խմբերի կազմերը:
  6. Փորձագիտական խմբերը հանձնաժողովի առաջին նիստից հետո մեկ ամսվա ընթացքում   կներկայացնեն  միջոցառումների շարք:
  7. Բոլոր հարցերը, որոնք կապված են հանձնաժողովի աշխատանքների  իրականացման հետ, իրականացվելու են  միայն դիվանագիտական և քաղաքական ճանապարհով՝ եռակողմ համաձայնագրի հիման վրա:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում