Վրաստանը 1 միլիոն չափաբաժին Pfizer-ի պատվաստանյութ կստանա
Pfizer ընկերությունը պատրաստ Է 1 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հատկացնել Վրաստանին: Այդ մասին տեղեկատվությունը դեղագործական ընկերությունը հաստատել Է «Ֆորմուլա» ՏՎ-ով:
Ինչպես հայտարարում են Pfizer ընկերությունում, Վրաստանի կառավարության հետ բանակցություններն արդեն ավարտվել են, եւ կողմերն անցնում են համաձայնագրի ձեւակերպման փուլին: «Վրաստանի կառավարության հետ SARS-CoV2-ի դեմ BNT162b2 պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին մատակարարումների շուրջ բանակցություններն ավարտվել են: Ընկերությունն անցնում Է Վրաստանի կառավարության հետ համաձայնագրի ձեւակերպման փուլին»,-ասվում Է Pfizer-ի հայտարարության մեջ: Սակայն ընկերությունը չի ճշտում, թե Վրաստանը հատկապես երբ կկարողանա ստանալ պատվաստանյութը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ երկիրը Pfizer-ի պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժինը, ենթադրվում Է, կստանա ամռանը: Վրաստանը COVAX հարթակի օգնությամբ մարտին ստացել Է Pfizer-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը (29 250 չափաբաժին): Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվել Է մարտի 15-ին՝ AstraZeneca պատրաստուկով, իսկ մարտի 30-ից՝ Pfizer-ի պատվաստանյութով: Մայիսի 4-ից Վրաստանի քաղաքացիները կարող են պատվաստվել չինական Sinopharm պատրաստուկով:
Առաջին փուլում պատվաստվել Է բուժանձնակազմը, բայց այժմ ծրագիրն արդեն ընդլայնվել Է եւ ընդգրկել 18-ից բարձր տարիքի անձանց: Մայիսի 24-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան պատվաստվել եւս մեկ չինական պատրաստուկով՝ Sinovac-ով: Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն ստացել Է 101 հազար 415 մարդ, նրանցից պատվաստանյութի ամբողջական չափաբաժինն ստացել Է 874 քաղաքացի, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ