Հարյուրավոր հայեր երթ են կազմակերպել Բոստոնում՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար
ԱՄՆ Բոստոն քաղաքում նախօրեին հայերը մարդաշատ բողոքի ակցիա են կազմակերպել․ հարյուրավոր մասնակիցներ երթով անցել են Բոստոնի կենտրոնով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար, գրում է Boston news-ը։
Հայ համայնքի ներկայացուցիչները, ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները, կոչ են արել համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։
«Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադրություն հրավիրենք ԼՂ-ում ընթացիկ իրավիճակի վրա։ Ցանկանում ենք մարդկանց տեղեկացնել այդ մասին, մեր ձայնը լսելի դարձնել։ Հայաստանը խաղաղություն է ուզում, հրադադար է ցանկանում։ Հայերը ցանկանում են ապրել իրենց հողի վրա, նրանք այդ հողերի վրա ապրում են դարերով»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը։
Կարծիքներ