Մասնագետները պարզել են՝ ում հնարավոր չէ վախեցնել սարսափազդու պատմություններով
Վաղուց հայտնի է, որ ամբողջ աշխարհում մարդկանց շուրջ 3 տոկոսը տառապում է աֆանտազիայով՝ հոգեկան վիճակ է, երբ մարդը չի կարող ստեղծել մտավոր կերպարներ այն ամենի մասին, ինչը նա երբեք չի տեսել: Սակայն պարզվել է, որ դա նաեւ օգտակար է՝ այդպիսի մարդկանց գրեթե հնարավոր չէ վախեցնել սա«սայազդւը պատմություններով, հաղորդում է Planet- today-ը:
Գիտնականներն անգամ իրականացրել են հատուկ հետազոտություն այդ ֆենոմենն ապացուցելու համար: Այդ նպատակով ընտրվել էր կամավորների խումբ, որոնց կեսը աֆանտազիայով մարդիկ էին, մյուս կեսը՝ առանց դրա մարդիկ: Մարդկանց մաշկին ամրացվել էին սենսորներ հուզական ֆոնը չափելու համար, քանի որ հայտնի է, որ վախից մարդու մաշկն ավելի զգայուն է էլեկտրականության նկատմամբ, քանի հանգիստ վիճակում:
Այնուհետեւ սենյակում մարել են լույսը, եւ կամավորները կարդացել են տարբեր սարսափազդու պատմություններ բարձրությունից ընկնելու, շնաձկան խայթոցի կամ ինքնաթիռի կործանման մասին: Պարզվել է, որ ամենաշատը վախի զգացում են զգացել մարդիկ, որոնց երեւակայությունը լավ զարգացած է: Աֆանտազիայով մարդիկ, ըստ մաշկի ռեակցիայի, վախ գրեթե չեն ապրել:
Այնուհետեւ գիտափորձը կրկնել են, միայն կամավորներին տեքստի փոխարեն ցույց են տվել նկարներ, այդ թվում՝ հարձակվող օձի նկար: Այդ դեպքում բոլորի արդյունքները համընկել էին: Այդկերպ, գիտնականները պարզել են, որ աֆանտազիան չի առաջացնում հույզերի անկում, սակայն երեւակայության պակասի պատճառով այդպիսի մարդիկ պարզապես չեն կարող պատկերացնել իրավիճակն իրականում: Եթե նրանց ցույց տրվի այդ իրավիճակը, նրանց հուզական ֆոնը գործում է, ինչպես բոլոր մարդկանց մոտ:
Կարծիքներ