Մինեապոլիսը 27 մլն դոլար կվճարի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին
ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի իշխանությունները 27 մլն դոլար կվճարեն՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հարազատների քաղաքացիական հայցի մինչդատական կարգավորման համար, հայտնում է NBC-ն։
Որոշումն ընդունվել է միաձայն՝ ուրբաթ օրը կայացած քաղաքային խորհրդի փակ նիստում։
Ֆլոյդի ընտանիքը դաշնային հայց էր ներկայացրել քաղաքի և 4 սպաների դեմ, ովքեր մասնակցել էին Ֆլոյդի ձերբակալությանը։
Դատարանում հայցի քննության դեպքում քաղաքին կսպառնար ավելի մեծ փոխհատուցում, քան այն գումար է, որով հայցը կարգավորվել է։
Աֆրոամերիկացին մահացել է 2020 թվականի մայիսին՝ ձերբակալության ժամանակ ոստիկանների կիրառած մեթոդի պատճառով, ինչը նրան հասցրել է շնչահեղձության։ Դա բողոքի լուրջ ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ում և Եվրոպայում։
Կարծիքներ