Հոկտոմբերի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել

 Հոկտոմբերի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հոկտոմբերի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Ստեփանավան և Վանաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում