Ամենատարեց ֆրանսիացին մահացել է 112 տարեկան հասակում
Ֆրանսիայի ամենատարեց բնակիչ Ժյուլ Թեոբալդը մահացել է 112 տարեկան հասակում։ Риа новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France-Antilles-ը :
Թեոբալդը բնակվում էր Մարտինիկի արտասահմանյան դեպարտամենտի մայրաքաղաք Ֆորտ դե Ֆրանսում : Նա դարձավ Ֆրանսիայի ամենատարեց բնակիչը 2019 թվականին ՝ 111-ամյա Ռոջեր Օուենի մահից հետո:
«Ժյուլ Թեոբալդի մահվան հետ մենք կորցնում ենք Մարտինիկայի ժառանգության մի մասը»,-ասել է Ֆորտ-դե-Ֆրանս-ի տարեցների հանձնակատար Պաուլին Դոնդոնը:
Նշվում է, որ Թեոբալդը նախկինում ձկնորս էր, նրա ընտանիքի անդամները նրան կոչում էին Շնաձուկ: Պաշտոնապես նա ծնվել է 1909 թվականի ապրիլի 17 -ին, սակայն կա վարկած, ըստ որի նա ծնվել է երկու տարի առաջ:
Կարծիքներ