Չպատվաստված քովիդ հիվանդների մահվան վտանգը մոտ 11 անգամ ավելի բարձր է. ամերիկացի գիտնականներ

Չպատվաստված քովիդ հիվանդների մահվան վտանգը մոտ 11 անգամ ավելի բարձր է. ամերիկացի գիտնականներ

Չպատվաստված հիվանդների մոտ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան վտանգն ավելի քան 11 անգամ բարձր է, քան պատվաստվածների մոտ: Նման եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի գիտնականները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով ընթացիկ տարվա վիճակագրական տվյալների վրա:

Գիտնականները պարզել են, որ COVID-19-ով վարակված չպատվաստված քաղաքացիները մահացել են 11,3 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր ստացել են պատվաստանյութի երկու բաղադրիչը, իսկ չպատվաստված մարդկանց մոտ վարակման հավանականությունը միջինը 6,1 անգամ ավելի է:

Բժիշկներն ընդգծել են, որ այս պահին ոչ մի պատվաստանյութ չի երաշխավորում վարակի դեմ 100 տոկոս արդյունավետություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում