Վրաստանում մեկնարկել է Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը
Վրաստանում կառուցվում է Վերին Լարս տանող նոր ճանապարհ. խցանումների խնդիրը կլուծվի։
Վրաստանի Ռազմավիրական մայրուղու վրա սկսվել է Քվեշեթի-Կոբի հատվածի նոր թունելի շինարարությունը`անխափան տրանսպորտային կապեր ապահովելու համար:
Քվեշեթի-Կոբին շրջանցիկ ճանապարհ է մայրուղու Կոբի-Գուդաուրի հատվածում: Ձմռանն այնտեղ հաճախ է առաջանում ձնահյուսի վտանգ՝ ժամանակ առ ժամանակ դառնալով ճանապարհի փակման պատճառ:
Նախագիծը նախատեսում է 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև 6 կամուրջների և 5 թունելների կառուցում: Թունելներից մեկը՝ 9 կմ երկարությամբ, կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում:
Կարծիքներ