Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնեն «La Nuova Dolce Vita» համերգային ծրագիրը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնեն «La Nuova Dolce Vita» համերգային ծրագիրը

Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երաժիշտներն ունկնդրին կպարգեւեն իտալա-արգենտինյան երաժշտության երեկո։

Համերգի ընթացքում կհնչեն Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ողջունելով հայ երաժշտասերներին, հրավիրում է «La Nuova Dolce Vita» խորագրով համերգին։ Համերգին ելույթ կունենա նաեւ մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի տեսաբացիկը՝ այստեղ

https://www.facebook.com/ArmSymphony/posts/4720910698004600

Հետևեք մեզ նաև Տելեգրամում