Այսօր Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել

Այսօր Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ այսօր Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, փոխանցում է 1tv.ge-ն։

Կենտրոնի տվյալներով՝ այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ և այն գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 04:46-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ:

Այսօր ևս երկու երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Սամեբայի մոտ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիի ժամանակով 02:28-ին, իսկ 3.0 մագնիտուդով երկրաշարժը՝ Թբիլիսիի ժամանակով 02:37-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում