Քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը

Քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Խափանման միջոցի հարցը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Հիշեցնենք որ Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: Նշենք որ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում