Ռուսաստանի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի

Ռուսաստանի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի

Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ գնահատում է ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կառավարության նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ:

Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին: «Առաջիկայում ԱՄՆ-ի հետ ունենալու ենք ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում