Ռուսաստանում բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները
Ռուսաստանում բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները: Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի Հանրային պալատի (ՀՊ) ժողովրդագրության, ընտանիքի պաշտպանության, երեխաների եւ ավանդական ընտանեկան արժեքների հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռիբալչենկոն:
«Մենք այժմ մոտավորապես 13 տոկոս աղքատներ ունենք ամբողջ բնակչությունից, դա ավելի քան 18 մլն մարդ Է: Մոտավորապես 10 տոկոսը գտնվում Է այդ սահմանագծին մոտ… Եթե մենք նայենք վիճակագրությանը, բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդ որում՝ նրանց 25 տոկոսը բազմազավակ ընտանիքներն են: Երեխաների 23 տոկոսն ապրում Է աղքատ ընտանիքներում: Իսկ եթե վերցնենք մինչեւ յոթ տարեկան երեխաներին, դա յուրաքանչյուր չորրորդն Է»,-պատմել Է Ռիբալչենկոն՝ հանդես գալով Հանրային պալատում նվազագույն ապրուստամիջոցի եւ նվազագույն աշխատավարձի չափի հաշվարկի նոր մեթոդիկայի վերաբերյալ օրինագծի «զրոյական ընթերցումների» ժամանակ: Մինչեւ նվազագույն ապրուստամիջոցը բացարձակ ցուցանիշներով եկամուտների դեֆիցիտը, ինչպես նշել Է ՌԴ Հանրային պալատի անդամը, տարեկան կազմում Է ավելի քան 700 միլիարդ ռուբլի:
Այդ գումարից 90 տոկոսից ավելին կազմում Է երեխաներ ունեցող ընտանիքների եկամուտների միագումար դեֆիցիտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ