Բարեբախտաբար, Էդմոն Մարուքյանի պես մտածողները փոքրամասնություն են․ Բաբկեն Թունյան

Բարեբախտաբար, Էդմոն Մարուքյանի պես մտածողները փոքրամասնություն են․ Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էդմոն Մարուքյանը վստահաբար պնդում է, որ Ադրբեջանից նավթամթերք գնելով՝ «ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը»:
Ադրբեջանում էլ Էդմոն Մարուքյանի պես մտածողները կարող են վստահաբար պնդել, որ Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և վառելիք ապահովում նաև ՀՀ զինված ուժերի տեխնիկայի համար:


Իսկ Էդմոն Մարուքյանի պես չմտածողները համոզված են, որ միմյանց հետ նավթամթերքի և այլ ապրանքների առևտուր սկսելը, տնտեսական հարաբերություններ զարգացնելը լավագույն երաշխիքներից մեկն է, որ երկու երկրների բանակները միմյանց վրա չհարձակվեն:
Բարեբախտաբար, Էդմոն Մարուքյանի պես մտածողները, հարևանների հետ մշտական կոնֆլիկտ ունենալ ու շրջափակման մեջ ապրել նախընտրողները փոքրամասնություն են, ինչը կապացուցվի հաջորդ տարվա ընտրությունների արդյունքներով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում