Բելառուսի նախագահը հայտարարել է, որ չի երաշխավորում 2030 թվականի ընտրություններին մասնակցությունը

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ չի երաշխավորում 2030 թվականի ընտրություններին մասնակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երաշխավորել է, որ առողջ կլինի մինչև 2030 թվականին նախատեսված հաջորդ նախագահական ընտրությունները, սակայն չի երաշխավորել իր մասնակցությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Լուկաշենկոն ասել է Մինսկում ընթացող Համաբելառուսական ժողովրդական ժողովի նստաշրջանի ժամանակ։

Ալեքսանդր Լուկաշենկոյին հարց տալուց առաջ Օրենսդրական նախաձեռնությունների հասարակական կենտրոնի ղեկավար Աննա Կանոպացկայան նշել է. «Շատ հաճելի է լսել, որ Դուք լիովին առողջ եք։ Սա լավ լուր է ձեր կողմնակիցների համար և ուժեղ հարված ձեր հակառակորդներին։ 2030 թվականին հաճելի կլինի բախվել առողջ, եռանդուն և փորձառու հակառակորդի հետ»։

Բելառուսի նախագահն էլ պատասխանել է. «Ասացի, որ առողջ կլինեմ, ոչ թե մրցակցող»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում