Համավարակը կարող էր սկսվել վայրի կենդանիների առևտրի պատճառով․ ԱՀԿ
COVID-19- ի տարածման աղբյուրը կարող է լինել Չինաստանում վայրի կենդանիների առևտուրը: Вести լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նման եզրակացությանն են հանգել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, ովքեր գրեթե մեկ ամիս գտնվել են Չինաստանում և համատեղ հետազոտություններ են անցկացրել չինացի մասնագետների հետ:
Գիտնականները մշակել են վիրուսի ծագման չորս հիմնական վարկած։ Չղջիկներից կորոնավիրուսի ուղղակի հայտնվելը ծովամթերքի շուկայում համարվում է քիչ հավանական, հետևաբար, ամենայն հավանականությամբ, գոյություն է ունեցել միջանկյալ փոխանցող։ Վիրուսի արհեստական ծագման կամ լաբորատորիայից արտահոսքի վարկածը նույնպես մերժվել է: Կա նաև վարկած, որ վիրուսը փոխանցվել է վարակված սննդի միջոցով (չինացի մասնագետները հարում են այս վարկածին):
Ըստ Սիդնեյի միկրոկենսաբան Դոմինիկ Դվայերի՝ վիրուսը կարող էր փոխանցվել վարակված կենդանու միջոցով, որը վաճառվել էր Ուհանում: Շուկան դարձել է վիրուսի՝ մարդու օրգանիզմ ներթափանցելու բանալին: Միևնույն ժամանակ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի բժշկության դոցենտ Օ. Վերտհայմը կարծում է, որ շուկան դարձել է այն վայրը, որտեղ տարածվել է կորոնավիրուսը, բայց պարտադիր չէ, որ դա լիներ վիրուսի ծննդյան վայրը:
Worldometers կայքի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում մինչև օրս COVID-19 է հայտնաբերվել ավելի քան 123 միլիոն մարդու մոտ։Հիվանդությունը 2,7 միլիոնից ավելի մարդու կյանք է խլել։
Կարծիքներ