Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Նոյեմբերյանում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Նոյեմբերյանում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին ժամը 09.00-19.00-ը կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի փողոցի թիվ 3,5,7,9, Ազատության պողոտայի թիվ 16, 20, Հր.Ներսիսյան փողոցի թիվ 1, 2, 4, 6, 6ա, 8, 10, 14/1, Ահարոնյան փողոցի թիվ 2/1, 2/2, Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 և Վ.Վահյան փողոցի առանձնատների գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների և 17-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00- 14.00-ն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի գազասպառողների, ժամը 10.00-18.00-ն՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում