Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել բոլոր միջոցները Օսման Կավալին ազատագրելու համար

Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել բոլոր միջոցները Օսման Կավալին ազատագրելու համար

Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է կիրառել բոլոր առկա միջոցները թուրք ֆիլանտրոպ եւ իրավապաշտպան Օսման Կավալին ազատելու համար:

Կավալն ազատազրկվել է 2017 թվականի հոկտեմբերին տարբեր մեղադրանքներով, որոնք կապված են 2013 թվականին Գեզի այգում համազգային բողոքի ցույցերի եւ 2016 թվականին անհաջող ռազմական հեղաշրջման հետ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս վճիռ էր ներկայացրել ազատման մասին՝ հղում անելով ապացույցների բացակայությանը, որ Կավալը գործել է ինչ-որ հանցագործություն:

Այս շաբաթ Նախարարների խորհրդի նիստից հետո Եվրոպայի Խորհուրդը հաստատել է ՄԻԵԴ-ի որոշումը եւ դարձյալ կոչ արել անհապաղ ազատել Կավալին:

Եվրոպական մարմինը մերժել է Թուրքիայի ՍԴ վերջերս կայացրած որոշումն այն մասին, որ Կավալի հիմնարար իրավունքները չեն խախտվել՝ հայտարարելով, որ չի ներկայացվել որեւէ նոր ապացույց, որը հակասում է ՄԻԵԴ-ի սկզբնական որոշմանը:

«Կավալի տեւական նախնական ազատազրկումն եւ անավարտ դատավարությունը թույլ են տալիս եզրակացնել, որ ազգային իշխանությունները, այդ թվում՝ դատարանները, ուշադրություն չեն դարձնում Եվրոպական դատարանի վրա»,-հայտարարել է Եվրոպայի Խորհուրդը:

Ընդ որում՝ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը, որը պահանջում է կատարել ՄԻԵԴ-ի վճիռները:

ԵԽ-ն հայտարարել է, որ պատրաստ է ապահովել որոշման կատարումը՝ ակտիվորեն դիտարկելով բոլոր միջոցների կիրառման հնարավորությունը, որն ունի Կազմակերպությունը:

Հնարավոր պատժամիջոցները ներառում են Թուրքիային խորհրդում ձայն իրավունքից զրկում կամ եվրոպական մարմնից լիարժեք հեռացում:

Վերջին անգամ Թուրքիան հեռացվել էր Եվրոպայի Խորհրդից 1981 թվականի ռազմական հեղաշրջումից հետո ժողովրդավար կառավարություն ձեւավորելու անկարողության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում